Հոլիվուդի ամենաանեկամտաբեր դերասանները՝ ըստ Forbes-ի


17:45 , 14 դեկտեմբեր, 2017

Forbes ամսագիրը կազմել է Հոլիվուդի ամենաանեկամտաբեր դերասանների ցուցակը: Առաջին տեղում Մարկ Ուոլբերգն է:

Ցուցակի հեղինակները նշում են, որ իր համար ներդրված ամեն դոլարի դիմաց Ուոլբերգը կարողացել է կինոսուդիաներին վերադարձնել ընդամենը 4,40 դոլար: Նշենք, որ Ուոլբերգն այս տարի զբաղեցրել է առաջին տեղն ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում, որը պարբերականը կազմել էր ամռանը:

Ցուցակի երկրորդ տեղում Քրիստիան Բեյլն է, ով ստուդիաներին բերել է 6,70-ական դոլար ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց, երրորդ տեղում Չենինգ Տատումն է՝ 7,60 դոլար ամեն դոլարի դիմաց:

Ցուցակում ընդգրկվել են նաև՝ Դենզել Վաշինգտոնը (10,4 դոլար 1 դոլարի դիմաց) և Բրեդ Փիթը (11,5 դոլար):