Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կիև


17:20 , 14 դեկտեմբեր, 2017

Դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև՝ մասնակցելու Սևծովյան տնտնեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որին Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։