Տեսեք, թե ինչպես են հեռացնում հին լաքի շերտը 400-ամյա կտավի վրայից


21:00 , 14 դեկտեմբեր, 2017

Թվում է, թե հին կտավները՝ արված, օրինակ, 4 դար առաջ, հավերժ փայլուն և մաքուր են մնում շնորհիվ հնում օգտագործված ներկերի, որոնք ժամանակի ընթացքում չեն փոխում գույնը: Իրականում դրանք պատված են լաքի շերտով, որը, հարյուրամյակներ շարունակ բաց օդում գտնվելով, դեղնում է:

Պատմաբան և կոլեկցիոներ Ֆիլիպ Մոլդը հրապարակել է մի տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է առաջին հայացքից սովորական թվացող կտավը վերակենդանանում հենց մեր աչքի առջև. անհրաժեշտ է ուղղակի լվանալ լաքի դեղին շերտը:

Միակ բանը, որն առայժմ հայտնի է այս կտավի մասին, այն է, որ դրա ստեղծումն ավարտվել է 1618 թ., իսկ դրանում պատկերված կինն այդ պահին եղել է 36 տարեկան: