Թուրքիայում ազատ են արձակել ԻՊ-ի անդամ երկու կնոջ


15:55 , 14 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ երկու կին փորձել են ապօրինի կերպով մտնել Թուրքիայի Հաթայ նահանգ:

Ըստ Demokrtahaber-ի՝ 1000 դոլարի դիմաց ապօրինի միջոցներով Հաթայ մուտք գործած կանայք ձերբակալվել են: Նրանց կարճ ժամանակ անց ազատ են արձակվել՝ «ազատության մեջ դատվելու» պայմանով: