Տղան ընկերուհու մանկության լուսանկարներն էր նայում, երբ հետին պլանում նկատեց իրեն. ահա, թե ինչպես էր դա տեղի ունեցել (Photo)


15:17 , 14 դեկտեմբեր, 2017

Լոնդոնի բնակչուհի Վերոնա Կոլիկին համացանցում կիսվել է հետաքրքիր մի պատմությամբ, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտրյալն իրեն գտել մանկական լուսանկարում։ Աղջիկը տղային իր ընտանիքի՝ Չեռնոգորիայում անցկացրած հանգստից լուսանկարներն էր ցույց տալիս, որտեղ էլ նրա ընտրյալը գտավ իրեն հետին պլանում փչովի ներքնակի վրա լողալիս։

Տղան ճանաչեց իր ներքնակն ու հագուստը, իսկ հարազատներն էլ հաստատեցին, որ լուսանկարում հենց ինքն է։ Ստացվում է, որ հանդիպումից 10 տարի անց միայն նրանք կարողացան կրկին տեսնվել, բայց այս անգամ արդեն որպես սիրահարներ։