Պարզ միջոց՝ պատուհանների ապակիների «քրտնելու» դեմ


11:29 , 14 դեկտեմբեր, 2017

Եղանակների ցրտելուն պես շատերս բախվում ենք մի տհաճ երևույթի, երբ «քրտնում են» պատուհանի ապակիները՝  հաճախ  պատուհանի շուրջբոլորը բորրբոս առաջացնելով:

Առաջարկում ենք ձեզ մի պարզ միջոց, որը կօգնի խուսափել դրանից և կպահի ապակիները չոր: Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը գլիցերին և հեղուկ օճառ: Այս միջոցը կարող եք օգտագործել նաև մեքենայի դիմապակու «քրտնելու» դեպքում:

Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման և օգտագործման եղանակին և ազատվեք այս անլուծելի թվացող խնդրից: