Տարածվել է iPhone X-ի չինական պատճենը


05:00 , 14 դեկտեմբեր, 2017

168.am -ը գրում է

Leagoo չինական ընկերությունը պատրաստվում է ներկայացրել S9 սմարթֆոնի մոդելը: Ինչպես նշում է The Verge պորտալը, գաջեթը գործնականում Apple-ի առաջատարի՝ iPhone X հեռախոսի կատարյալ պատճենն է:

Առաջին հայացքից երկու մոդելները տարբերելը շատ դժվար է. S9-ի դիզայնը պատճենված է ընդհուպ մինչեւ ամենափոքր դետալները: Այնուամենայնիվ, չինաստանցի մշակողներին չի հաջողվել իրենց սմարթֆոնը հանդերձել Apple-ի գլխավոր նորույթներից մեկով՝ անձի ճանաչման Face ID համակարգով:

Դրա փոխարեն հեռախոսի հետեւի պանելի վրա զետեղված է մատնահետքի սքաներ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը կարժենա 300 դոլարի սահմաններում՝ iPhone X-ից եռակի էժան: Այդ գումարի դիմաց օգտատերը կստանա MediaTek P40 պրոցեսոր, վեց գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 128 գիգաբայթ ներսարված հիշողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: