Ղրիմի իշխանությունները ԱՄՆ դեսպան Հանթսմանին կոչ են արել պատմություն սովորել


00:10 , 14 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

«Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանին, մինչև Ղրիմի կարգավիճակի մասին հայտարարություններ անելը, չէր խանգարի ավելի լավ ուսումնասիրել պատմություն և աշխարհագրություն»,-այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Դմիտրի Պոլոնսկին։

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը ծայրահեղ կարևոր գործոն է ռուս-ամերիկյան հարաբերությունների լավացման համար։ Նա նաև հիշեցրել էր ԱՄՆ-ի դիրքորոշումը, ըստ որի Ղրիմն Ուկրաինայի մի մասն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։