Հունվարի 1-ից թանկանալու են սեղմած գազը և դիզվառելիքը, ինչն էլ ազդելու է դրանցով մատուցվող ծառայությունների արժեքի վրա. տնտեսագետ


23:20 , 13 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Հունվարի 1-ից ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված թանկանալու են սեղմած գազը, դիզվառելիքը, քսանյութերն ու բենզինը: Սրանք արժեստեղծ ապրանքներ են և դրանց թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտով բերելու է զգալի գնաճային ճնշման, ինչն էլ իր հերթին կբերի գնաճային խուճապի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ Մովսես Արիստակեսյանը:

«Սրանք արժեստեղծ ապրանքատեսակներ են, որոնցով պայմանավորված է ինչպես արտադրության կազմակերպումը, այնպես էլ ժողովրդի կենսամակարդակը: Եթե վերցնենք, որ ՀՀ-ում ավտոմեքենաների պարկի 90 տոկոսը գազով է, ապա միանգամից բարձրանալու է տրանսպորտային ծախսը, գազով ավտոմեքենա քշողների բեռը»,- հայտնեց նա:

Մ. Արիստակեսյանի խոսքով՝ եթե սեղմած գազի թանկացումից հետո տրանսպորտի գինը չթանկանա, ապա նոնսենս կլինի: Իսկ դիզվառելիքի գնաճը, ըստ նրա, հանգեցնելու է այն օգտագործող տեխնիկայի ինքնարժեքի և դրա հետ կապված ծառայությունների մատուցման արժեքի բարձրացման: Դիզվառելիքը հիմնականում օգտագործվում է գյուղտեխնիկայի շահագործման համար, այսինքն` սա էլ իր հերթին ազդելու է գյուղմթերքի գնի վրա:

«Մուլտիպլիկատիվ էֆեկտով վառելիքի թանկացումը ազդելու է մեր շատ արտադրատեսակների գնի վրա և դա մեր արտադրանքը նորից անմրցունակ է դարձնելու արդեն ոչ միայն եվրոպական երկրներում, այլ նաև ԵԱՏՄ-ում»,- ընդգծեց տնտեսագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։