Մոլդովայի խորհրդարանը որոշել է պետական լեզու դարձնել ռումիներենը` մոլդովերենի փոխարեն


23:10 , 13 դեկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Մոլդովայի խորհրդարանն հավանություն է տվել օրինագծին, որով նախատեղվում է սահմանադրական փոփոխությունների միջոցով պետական լեզուն մոլդովերենից փոխարինել ռումիներենի, փոխացում է Интерфакс-ը:

Համաձայն օրենսդրական նախագծի, Սահմանադրության 13-րդ հոդվածով առաջարկվում է փոխարինել «մոլդովերեն լեզուն` սահմանված լատինական այբուբենի վրա» «ռումիներեն լեզվով»:

Խորհրդարանի անդամներից ոչ ոք դեմ չի արտահայտվել նախագծին:

2013 թվականի դեկտեմբերի 5-ին Մոլդովայի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ պետական լեզուն ռումիներենն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։