Բրիտանուհին կասկածվում է ինքն իրեն առևանգելու մեջ


20:50 , 13 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Բրիտանացի մոդել Քլոե Էյլինգի ենթադրյալ առևանգողի փաստաբանը հայտարարել է, որ մոդելն ինքն է կազմակերպել իր առևանգումը՝ փառքի արժանանալու համար: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Իտալիայում դեկտեմբերի 12-ին մեկնարկել է 30-ամյա լեհ Լուկաշ Հերբայի գործով դառավարությունը, ում կասկածում են բրիտանուհի Էյլինգին առևանգելու մեջ: Մեղադրյալը պնդում է, որ առևանգումը կեղծ մեղադրանք է: