Աբրահամ Խաշմանյանը կշարունակի գլխավորել Ալաշկերտը


20:20 , 13 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է ակումբի հետ ավարտված պայմանագրի ժամկետը մինչև 2019-ի օգոստոսի 1-ը:

Հանդիպումից հետո ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է 50-ամյա մասնագետի հետ:

«Այսօր հանդիպում ունեցանք ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ, քննարկեցինք մեր հետագա անելիքները: Բովանդակալից քննարկման արդյունքում որոշեցինք շարունակել համագործակցությունը և երկարաձգել պայմանագիրը: Պետք է էլ ավելի հզորացնենք մեր թիմը և հաջողություններ արձանագրենք Հայաստանում և Եվրոպական մրցասպարեզում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։