Վանաձորում քաղաքացին ընկել է գնացքի տակ և մահացել


18:50 , 13 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Այսօր ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձորի Տարոն թաղամասում մարդ է ընկել գնացքի տակ։ 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գնացքի տակ ընկած քաղաքացին մահացել է։ Քննիչի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: