Պարզապես ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն գլխավորող երկրում 80-ամյա ծերունին ամուսնացել է 12-ամյա աղջնակի հետ (Video)


00:15 , 14 դեկտեմբեր, 2017
Ասիական շատ երկրներում նմանատիպ վայրենի սովորույթներ գործում են մինչ օրս: Սա մի առևտրական գործարք է, որտեղ հարուստ փեսացուն վճարում է հարսնացուի ծնողներին աղջկա համար: Սակայն կա մի «առանձնահատկություն»․ տղամարդն աղջկանից պետք է 3-5 անգամ մեծ լինի, և աղջիկն իրավունք չունի այդ «գործարքը» չեղարկելու: Խախտելու պարագայում կարող է լինել ցանկացած պատիժ: Թերևս ամենաահավորն այն է, որ նման բան կատարվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն գլխավորող երկրում՝ Սաուդյան Արաբիայում: Deplorables Inc խումբն իր Facebook-յան էջում տեղադրել է մի տեսանյութ, որում 80-ամյա ծերունին ամուսնանում է 12-ամյա աղջնակի հետ: Սա պարզապես ահավոր է: