Ներվել են նրանք, ովքեր, իրենց կամքից անկախ, հայտնվել են նման իրավիճակում. Գագիկ Մելիքյանը՝ ներված համայնքապետերի մասին


14:40 , 13 դեկտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Ներկայացվածը մտահոգ ղեկավարի խոսք էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով ՏԻՄ համաժողովի ժամանակ  Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ գող համայնքապետերին գողությունն այլևս չի ներվելու:

«Նախագահի կողմից բարձրացվեց մտահոգություն, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավար իր պաշտոնական պարտականությունները կատարելիս առաջնորդվի օրենքով, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն օրենքը, ոչ պատշաճ ձևով կվերաբերեն իրենց պարտականոթյուններին, կենթարկվեն պատասխանատվության», - ասաց Մելիքյանը:   

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է համայնքապետերին գողությունը ներվել ու նրանք պատասխանատվության չեն ենթարկվել, Գագիկ Մելիքյանն ասաց, որ բոլոր այն դեպքերի մասին, որոնք իրենց հայտնի են դարձել, մեղավորները պատասխանատվության ենթարկվել են:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ