Չավուշօղլուն կոչ է արել իսլամական երկրներին` պաշտպանել Երուսաղեմը


16:00 , 13 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակից երկրներին` պաշտպանել Երուսաղեմը  և այլ երկրներում առաջ տանել Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հարցը. հայտնում է Интерфакс-ը:

«Մենք՝ որպես Երուսաղեմի արևելքը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչողներս, պետք է դրդենք մյուս երկրներին` ճանաչել Արևելյան Երուսաղեմը` որպես Պաղեստինի մայրաքաղաք` 1967 թվականի սահմանների հիման վրա»,- ասել է նա: