Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի դիրքորոշումները չեն համընկնում. Պեսկով


13:50 , 13 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք գիտենք այդ դիքորոշումը, և տվյալ դեպքում այն չի համընկնում մեր դիրքորոշման հետ»,-ասել է Պեսկովը` հավելելով, որ Ռուսաստանի դիրքորշումը բոլորին քաջ հայտնի է:

Ավելի վաղ Էրդողանը կոչ է արել մուսուլմանական երկրներին` ճանաչել Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում անհանգստացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: