«Հրապարակ». 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, հաս. նշանակության 2 շինություն, 5 հողամաս, 1 մլն 150.000 եվրո. Կապանի համայնքապետի ունեցվածքը


09:10 , 13 դեկտեմբեր, 2017

«Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժո­ղովին է ներկայացրել պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ (2017 թ.) առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Նա, որպես անշարժ գույք, հայտարարագրել է 1 բնակարան՝ բազմաբնակարան շեն­քում, հասարակական նշանակության 2 շինություն, 1 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, ինչպես նաև՝ 5 հողամաս: Բոլոր այս գույքերի հասցեները պաշտպանված են, այնպես որ՝ հայտնի չէ դրանց գտնվելու վայրը: Նա հայտարարագրել է նաև 1 մլն. 150 հազար եվրո դրամական միջոցներ: Որպես եկամուտ՝ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը 2017 թվականին կազմել է 2 մլն. 750 հազար դրամ: Նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը դեռևս առկա չեն հանձնաժո­ղովի պաշտոնական կայքում: Նշենք, որ Հայրապետյանին է պատկանում «Լևարյուս» ՍՊԸ-ն, որը համագործակցում է «Ինգո Արմենիայի» հետ, հանդիսանում է նրա գործակալը: Հայրապետյանն ունի նաև դուռ-լուսամուտների արտադրու­թյամբ զբաղվող ընկերություն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: