«Ժամանակ». Հերմինե Նաղդալյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլև՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների


08:30 , 13 դեկտեմբեր, 2017

«ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով իրեն սնանկ է համարում, պարտավորություններ ունի ոչ միայն պետության առաջ, այլև՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիների: Այս գործից տասը տարի անց, հավանաբար բարձրացված աղմուկից հետո, Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները: Այդ մասին «Ժա­մանակի» հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Արուս Վանյանը: «Խոշոր վաշխառուներից միայն Հերմինե Նաղդալյանն է փորձ արել վերադարձնել բնակարանները և լուծել բնակիչների խնդիրը: Այդ 14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղա­յի, բարեկամների անուններով: Ես ասեմ ձեզ, որ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված: Մնացածի հարցը լուծել են»,- ասաց Վանյանը: Նրա խոսքով՝ Նաղդալյանը բնակիչների հետ համաձայնության է եկել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: