Ինչպես Android-ում փորձարկել iPhone X-ի անիմոջիները


12:32 , 13 դեկտեմբեր, 2017
iPhone X-ի սմարթֆոնների գլխավոր առավելություններից մեկը Face ID տեխնոլոգիան է, որը հատուկ սենսորներով սկանավորում է օգտատիրոջ դեմքը և կատարում համապատասխան գործողություններ: Face ID-ով են աշխատում նաև iPhone X-ում ներդրված անիմոջիները, որոնք կրկնում են օգտատիրոջ դեմքի շարժումները:

Android համակարգում անիմոջիները փորձարկելու համար թողարկվել է Supermoji հավելվածը, որն անվճար հասանելի է Google Play-ում: Միանգամից նշեմ, որ այս հավելվածը գրաֆիկական և ֆունկցիոնալ առումով զգալի տարբերվում է օրիգինալ անիմոջիներից, քանի որ օգտատիրոջ դեմքը սկանավորվում է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով, ոչ թե հատուկ սենսորների:

Supermoji հավելվածը ներառում է երեք բաժիններ: Առաջին բաժնում կարող եք ընտրել հետևի ֆոնը, երկրորդում՝ անիմոջին, իսկ երրորդ բաժնում կարող եք ավելացնել որոշ էֆֆեկտները (օր. ձյուն, կրակ և այլն):