Ռուս դիվանագետները լքում են Եմենը


00:40 , 13 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Մոսկվան որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել  Եմենի մայրաքաղաք Սանայում  իր դեսպանատան աշխատանքը: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նման որոշում կայացրել են՝ հաշվի առնելով Սանայում ստեղծված իրավիճակը:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Եմենն արդեն լքել է ռուսական դեսպանատան աշխատակիցների 80 տոկոսը: Ռուսաստանի դեսպանն ու դիվանագիտական կորպուսի մի քանի աշխատակիցներ, որոնք հավատարմագրված են Եմենում, իրենց պարտականությունները կկատարեն Էր-Ռիյադից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։