Քչերը գիտեն, թե որտեղից է առաջացել «հոգեպահուստ» արտահայտությունը․ այն բավական հետաքրքիր պատմություն ունի


09:34 , 13 դեկտեմբեր, 2017

Մենք մի այսպիսի բառ ունենք` «հոգեպահուստ»: Խոսքն այս դեպքում խնայված միջոցների մասին է: Բայց ի՞նչ կապ ունի հոգին թաքցված փողերի հետ: Սրա բացատրությունը կարելի է գտնել հնագույն հավատալիքների մեջ: Մեր նախնիները կարծում էին, թե մարդու հոգին մարմնի վրա տեղադրված է պարանոցի շրջանում, երկու անրակների միջև ընկած փոսիկում: Ու քանի որ շատերն իրենց գումարը պահում էին ծոցում` «հոգուն» մոտիկ կամ վզից կախ տված քսակում, այդ պատճառով էլ դա կոչվեց հոգեպահուստ: