Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է 2018 թվականի սեպտեմբերից երկրի տարրական ու միջին դպրոցներում արգելել բջջային հեռախոսները:
Ինչպես նշում է The Guardian-ը, աշակերտներին թույլ կտան իրենց հետ դպրոց հեռախոս բերել, սակայն նրանք չեն կարողանա դրանցից օգտվել հաստատության ներսում գտնվելու՝ նույնիսկ դասամիջոցների ժամանակ:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը նման որոշում ընդունելու խոստում էր տվել նախագահական քարոզարշավի ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։