Վայրի փիղը ոտնակոխ է արել սելֆիի սիրահարին


22:00 , 12 դեկտեմբեր, 2017

«Հնդկական Օդիշա (նախկին Օրիսա) նահանգում վայրի փիղը ոտնակոխ է արել երիտասարդին, ով փորձել է նրա ֆոնին սելֆի անել»,- հայտնում է Pragativadi պարբերականը։

Ջայակրուշնա Նայակը ցանկացել է լուսանկարվել միայնակ արուի հետ, որը հեռացել էր հոտից։ Կենդանին թափառել է Նուապադա գյուղի տաճարի մոտ։ Փիղը շարժվել է սովորականից դանդաղ և հիվանդ է թվացել, այդ իսկ պատճառով երիտասարդը որոշել է, որ կենդանին անվտանգ է։ Սակայն երբ նա պատրաստվել է սելֆի անել, կենդանին հարձակվել է նրա վրա։

Տուժածին կրիտիկական վիճակով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։