ՏԻՄատիկա. թողարկում 3-րդ


17:20 , 12 դեկտեմբեր, 2017

ՏԻՄ-ի աշխատանքը կրկնակի պատասխանատու և ժամանակատար է խոշորացված համայնքներում: Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ Տիգրան Մխիթարյանն ասում է, որ խոշորացված համայնքներում հաճախ կտրվում է բնակիչ-ՏԻՄ կապը: Դիլիջան խոշորացված համայնքի ավագանու անդամ Արգամ Թամրազյանն էլ նկատում է, որ հաճախ արտագնա նիստեր են անում, որպեսզի բոլոր բնակավայրերի բնակիչները հնարավորություն ունենան մասնակցելու տեղական ինքնակառավարմանը: Քանի՞ ավագանու անդամ կարող են ունենալ խոշորացված համայնքները, և արդյո՞ք բոլոր բնակավայրերից պարտադիր է ավագանու անդամի ներկայացվածությունը ՏԻՄ-ի կազմում: