ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է ավելի քան 62.000 եվրո փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված ադրբեջանցիներին


16:40 , 12 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, հայտնում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը՝ մանրամասնելով, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց մասին է:

Նշվում է, որ Հայաստանի դեմ հայցը ներկայացվել է 2005թ.՝ Էլխան Չիրագովի, Ադիշիրին Չիրագովի, Ռամիզ Ջեբրայիլովի, Աքիֆ Հասանովի, Ֆեհրեդին Փաշաևի և Ղարաջա Ջաբրայիլովի կողմից: Նրանք եղել են Լաչինի բնակիչներ, սակայն 1992թ. ռազմական գործողությունների պատճառով փախել են այնտեղից՝ թողնելով իրենց ունեցվածքը ու հետագայում չկարողանալով ստանալ այն:

ՄԻԵԴ-ը, արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերի խախտումներ, որոշել է այս գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

Ըստ այդմ՝ Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է մի քանի միլիոն եվրո փոխհատուցում պահանջող հայցվորներին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում 5.000-ական եվրո, ինչպես նաև դատական ծախսերի համար՝ 28,642.87 ֆունտ ստերլինգ վճարի (մոտ 32475 եվրո):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։