Հին հայերի շիկահեր և կապուտաչյա լինելու մասին «առասպելի» տարածումն անցնում է տրամաբանական բոլոր սահմանները


15:18 , 12 դեկտեմբեր, 2017

Հին հայերի իբր անխտիր շիկահեր և կապուտաչյա լինելու մասին «առասպելի» մեզանում գրեթե համընդհանուր տարածումն արդեն անցնում է տրամաբանական և անտրամաբանական բոլոր սահմանները:

Որպեսզի երկար-բարակ չգրեմ և միանգամից բացահայտեմ «առասպելի» խորքային հիմարությունը, բավական է միայն, դիցուք, ընդունել դրա ճշմարտացիությունը, ինչի արդյունքում պարզապես կստացվի, որ բոլոր ոչ շիկահեր և ոչ կապուտաչյա հայերը որևէ կապ չունեն հին հայերի հետ:

Մինչդեռ հենց այդպիսիք մեզանում խիստ գերակշիռ մեծամասնություն են, իսկ շիկահերությունը՝ ինչ-որ առումով նույնիսկ բացառություն, հակառակ պարագայում մազերի գույնի պատճառով տրվող «Կյաժ» մականվան փոխարեն կունենայինք «Սևո», մինչդեռ վերջինը գործածվում է միայն ընդհանուր թխությունը, այլ ոչ թե մազերի գույնը շեշտելու նպատակով: