Փաստաբան Վաղինակ Աթոյանը քաղաքացիներին դրդել է իր միջոցով կաշառք տալ, բայց այն չի փոխանցել դատավորներին. քրգործի նախաքննությունն ավարտվել է


14:45 , 12 դեկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։  

Այսպես, հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված դատավճռով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանուկ Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը փոփոխվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ