ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև 2018-ի վերջը. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ


12:50 , 12 դեկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանն ակնկալում է մինչև 2018-ի վերջն ավարտել ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մահմուդ Մամեդղուլիևը. հայտնում է Интерфакс-ը:

«Բանակցություններում առաջընթաց կա: Ես կարծում եմ, որ դրանք կավարտվեն մինչև մյուս տարվա վերջը»,- ասել է նա: