ՀՀ ՊՆ 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը ծանր կայուն է


12:30 , 12 դեկտեմբեր, 2017
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, մարտական 
հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): 

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: