Թաթարստանը Ռուսաստանին առաջարկել է թաթարերենը պետական լեզու հռչակել


23:50 , 11 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Թաթարստանի Նաբերեժնիե Չելնի քաղաքի ավագանին բաց նամակով դիմել է ՌԴ  պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին՝ խնդրելով քննարկել թաթարերենին ՌԴ-ում պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը:

Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցելով, որ այդ երկրի Սահմանդրության համաձայն ռուսերենն ու թաթարերենը պետական լեզվի կարգավիճակ ունեն, դրանց ուսուցանումն իրականացվում է հավասարաչափ: Սակայն վերջին շրջանում  դպրոցականների ծնողները դիմել են ուսումնական հաստատությունների ղեկավարներին, Ռուսաստանի ու Թաթարստանի կրթության նախարարներին՝ պահանջելով, որ երեխաներին կամ չուսուցանեն թաթարերեն, կամ էլ կրճատեն ժամերը, քանի որ այն վնասում է ռուսերենի դասավանդմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։