Սահակաշվիլին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից


23:10 , 11 դեկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Կիեւի դատարանը մերժել է Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, ինչպես նաեւ մերժվել է նրա նկատմամբ տնային կալանք սահմանելը: Այս մասին հայտնում է РИА-ն:

«Նոր ուժերի շարժումը» կուսակցության առաջնորդը բաց է թողնվել դատական նիստերի դահլիճից: Որոշման հրապարակումից հետո նրա դեմքին հայտնվել է լայն ժպիտ ու նա ձեռքով հաղթանակի նշանն է ցույց տվել:

Իսկ 112 Украина հեռուստաալիքի հաղորդմամբ, դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 14-ը:

Ավելի վաղ դատախազը պահանջել էր ուղարկել Սահակաշվիլիին տնային կալանքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։