22:00 , 11 դեկտեմբեր, 2017
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի առևտրա-տնտեսական հարաբերությունները. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվեն այլ զանազան թեմաներ:
Նշենք, որ այսօր առավոտյան Պուտինը այցելել է Սիրիա, անուհետև` ուղևորվել Եգիպտոս, հետո կմեկնի Անկարա: