Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»


21:50 , 11 դեկտեմբեր, 2017

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել  իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) :

Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.

«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը.

Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ  խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար  պատրիարք ընտրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։