Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են


20:15 , 11 դեկտեմբեր, 2017

Դեկտեմբեր 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: