Բրիտանուհիների հանդեպ սեռական հանցանքների 84%-ն իրականացնում են մուսուլմանները. Quilliam


22:00 , 11 դեկտեմբեր, 2017

Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած Quilliam միջազգային հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հետաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ Անգլիայի և Ուելսի բնակիչների 84 տոկոսը, ովքեր մեղադրվում են սպիտակամորթ աղջիկների հանդեպ 2005-2017 թթ իրականացված սեռական ոտնձգությունների մեջ, ասիացիներ են, իսկ 10-ից 7-ը՝ իսլամ դավանող պակիստանցիներ։

Փորձագետները պարզել են, որ ծագումով ասիացիները սպիտակամորթ աղջիկներին համարում են սեքսուալ առումով «հեշտ որս», բացի այդ նրանց հանդեպ զգում են ռասայական և կրոնական առավելություն։ Այս մասին մեղադրյալները պատմել են հարցաքննությունների և դատալսումների ընթացքում, փոխանցում է The Daily Mail-ը։

Պարբերականը նշում է, որ այդ հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կողմից, ովքեր ծնվել են պակիստանցի միգրանտների ընտանիքում։ Հեղինակները հույս ունեն, որ այդ տվյալները կստիպեն ազգակիցներին պատասխանատվություն վերցնել իրենց համայնքի անդամների գործողությունների համար։