Կիմ Չեն Ինը կաշվե կոշիկներով և բարակ վերարկուով բարձրացել է 2 700 մ բարձրությամբ լեռան գագաթը


17:30 , 11 դեկտեմբեր, 2017

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հերթական անգամ բարձրացել է Պեկտու սուրբ լեռան վրա, որի բարձրությունը հասնում է 2 700 մետրի: Rodong Sinmun պաշտոնական պետական թերթի հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ինը կարողացել է այդ բարդ ճանապարհը հաղթահարել բարակ վերարկուով և կաշվե կոշիկներով:

Cold un with the boys. Kim casually strolls at the summit of Mount Paektu alongside other North Korean officials

Համացանցի օգտատերերը նշել են, որ Կիմ Չեն Ինի կոշիկները լեռան գագաթին լիովին մաքուր են եղել՝ չնայած ձյանը: Լեռան վրա Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ եղանակը զարմանալիորեն լավն է, նույնիսկ ավելի լավը, քան գարնանը:

Kim beams at the peak of the mountain in his formal wear