Պրոմոուտերը հերքել է Պակյաո-Մակգրեգոր մենամարտի անցկացման հնարավորությունը


15:10 , 11 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքմարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոյի պրոմոուտեր Բոբ Արումը հիմարություն է անվանել UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կոնոր Մակգրեգորի հետ մենամարտի հնարավորությունը:

«Դա հիմարություն է, եթե այդպիսի մենամարտ կայանա, ապա Պակյաոն կամ մեկ այլ բռնցքամարտիկ կծեծեն Մակգրեգորին: Այժմ չեն ընթանում ոչ մի բանակցություններ:

Մակգերորը դեռ չի ծախսել Մեյվեզերի հետ մենամարտից վաստակած գումարը»,- Արումի խոսքը մեջբերում է «BoxingScene»-ը: