Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը հարյուր բաղադրիչ ունի


14:30 , 11 դեկտեմբեր, 2017
Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը հարյուր բաղադրիչ ունի։ Ես այդ որոշումը ողջունողներից չեմ։ Այս թեման դեռ շատ է արծարծվելու ու անկանխատեսելի հետևանքներ ունենալու։
Բայց ինձ ուրիշ բան է զարմացնում այս պատմության մեջ։ Թրամփն արել է այնպես, ինչպես իրենից պահանջել է իր ռազմավարական դաշնակիցը՝ Իսրայել պետությունը։ Այսինքն՝ դաշնակցի համար՝ ամեն ինչ՝ աննախադեպ ֆինանսական աջակցությունից մինչ արաբական աշխարհի խառնում, մայրաքաղաքի ճանաչումից մինչ անսահմանափակ ռազմական օգնություն։