Ադրբեջանի համար վատ օրեր են սկսվելու


14:18 , 11 դեկտեմբեր, 2017
Ադրբեջանի համար վատ օրեր են սկսվելու, եթե Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությունն ավելի խորանա: Ադրբեջանը չի կարող պահպանել չեզոք կարգավիճակը. թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելն Ադրբեջանի համար կարևոր երկրներ են, ու չի բացառվում, որ երկու պետություններն էլ Ադրբեջանին նեղը գցեն, որպեսզի հանդես գա որևէ հայտարարությամբ: