47-ամյա այս նախկին մոդելը ավելի քան 100 տղամարդու փրկել է ամուսնալուծությունից. տեսեք, թե ինչպես է դա նրան հաջողվել (Photo)


13:11 , 11 դեկտեմբեր, 2017

Ֆինանսական խորհրդատու Գվենեթ Լին, ով 47 տարեկան է, համարվում է հարուստ այրի և պնդում է, որ սեքսուալ կապի մեջ է եղել ավելի քան 100 ամուսնացած տղամարդու հետ։ Նրա կարծիքով՝ ինքը բարի գործ է կատարել, քանի որ այդ կերպ օգնել է նրանց պահպանել ամուսնությունը։

Կինը նախկին մոդել է և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենասկանդալային սիրուհին։ Նա խղճի խայթ չի զգում տղամարդկանց դավաճանության դրդելու համար, ավելին՝ վստահ է, որ նրանց մեծ մասի կանայք տեղյակ են եղել իրենց կապի մասին։