5 հիմնական տարբերություն, որ կա մեր և հայտնիների միջև


08:00 , 11 դեկտեմբեր, 2017

Նկատել եք երևի, որ շատ հայտնիներ, չնայած ունեցած թերություններին, հիմնականում ունեն լավ տեսք, հատկապես՝ լուսանկարներում: Մտածում եք, թե դա ոճաբանի գո՞րծն է: Ոչ միշտ։ Ներկայացնում ենք հիմնական պատճառները:

Հայացք, բաց և ինքնավստահ հայացք. ահա, թե ինչ է հարկավոր: Մարդիկ սիրում են ուղիղ, անկեղծ ու անվախ հայացքներ:

Ատամներ։ Նրանք շատ ավելի հաճախ են դիմում ատամնաբույժի՝ ատամների սպիտակեցման համար:

Մազեր։ Խնամվածությունը վերաբերում է նաև մազերին: Եվ սանրվածքները պարտադիր չեն, ուղղակի պետք է հետևել դրանք մաքրությանը և սնուցված լինելուն:

Շարժումներ։ Կիսածալված նստել, ուղիղ չկանգնել․ նմանատիպ քայլերը և ձեռքերի տգեղ ժեստերը փչացում են մեր կերպարը:

Մաշկ։ Խնամված մաշկը գլխավոր այցեքարտն է: Կիլոգրամով տոնային կրեմն ամեն ինչ փչացնում է, դրա փոխարեն ավելի լավ է պայքարել և վերացնել թերությունները: