Գիտնականները գտել են չգիրանալու նոր տարբերակը. ահա և այն


06:30 , 11 դեկտեմբեր, 2017

Գիտնականներն, ինչ ասես, մտածում են մարդկանց գիրանալու խնդիրը լուծելու համար: Հերթական տարբերակներից մեկը բաժանումներով ափսեն է: Ափսեն ունի 500 փոսիկ, որոնք իրենց մեջ վերցնում են ուտելիքի մեկանգամյա կիրառման ամբողջ յուղային ու ճարպային հատվածը:

Ափսեն ներծծում է սննդի ամբողջ յուղը սպունգի պես: Այդ դեպքում սնունդը կորցնում է մոտ 30 կալորիա:

  

Կալորիաները հաշվող մարդկանց համար սա իսկական փրկություն է: Եվ ընդհանրապես, ավելորդ յուղի տեղը հաստատ ստամոքսը չէ: Ափսեն պատրաստել են այնպես, որ այն շատ հեշտ է լվացվում: