Թաիրով գյուղի բնակիչն անհավասարակշիռ վիճակում դանակով սպառնացել է վնասել մարդկանց


05:00 , 11 դեկտեմբեր, 2017

Operativ.am -ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում և դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակիչը գտնվել է բարձր հուզական, ագրեսիվ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: