Այս հնդիկ տղամարդուն ձերբակալեցին ոտքերի վատ հոտի պատճառով


03:30 , 11 դեկտեմբեր, 2017

Պատմությունը տեղի է ունեցել հասարակական տրանսպորտում: Դելիում ուղևորներից մեկը որոշել է հանել իր կոշիկներն ու գուլպաները, ինչը դուր չի եկել նստած մարդկանց: Տղամարդուն խնդրել են պահել գուլպաները, քանի որ դրանցից հոտ է փչել, բայց նա չի կատարել խնդրանքը, և վեճ է ծագել:

Հետո ուղևորները հոտավետ տղամարդու դեմ հայց են ներկայացրել ոստիկանություն: 27-ամյա Պրակաշ Կումարին ձերբակալել են: Ըստ օրինապահ մարմինների՝ նա խախտել է հասարակական կարգը: Նրան այժմ պայմանական ազատել են: