Ինչպես օդանավակայանում բոլորից շուտ ստանալ ճամպրուկը


02:30 , 11 դեկտեմբեր, 2017

Ցավոք սրտի, յուրաքանչյուր ճանապարհորդություն ունի իր ավարտը: Եվ վերջում տհաճ պահերից մեկը երկար ու դանդաղ հերթի մեջ ճամպրուկին սպասելն է: Այդ ոչ այնքան հաճելի պահից խուսափելու տարբերակն արդեն գտնվել է: 

Թե երբ ձեր ճամպրուկը կհասնի ձեզ, հայտնի է միայն աշխատակիցներին: Բայց, փաստորեն, կա ավելի հարմար տարբերակ այդ երկար հերթերը շրջանցելու, որից շատ հազվադեպ են մարդիկ օգտվում, չգիտես՝ ինչու:

Գրանցման հատվածի աշխատակցին դիմեք մի խնդրանքով՝ նշել ձեր ճամպրուկը որպես փխրուն:

Այդ ծառայությունն անվճար է: Տվյալ դեպքում դուք այն կստանաք սովորականից ավելի շուտ, քանի որ «փխրուն» համարվող ճամպրուկները հանձնում են առաջին հերթին: Եվ պետք չէ այլևս երկար սպասել հերթի մեջ: