Հնդկաստանում կինը «ջրահարս-երեխա» է ունեցել


00:00 , 10 դեկտեմբեր, 2017

Հնդկաստանում կինը սերտաճած ոտքերով երեխա է ունեցել, հայտնում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ 23-ամյա մայրը չի կարողացել իրեն թույլ տալ հետազոտվել հղիության ընթացքում: Զարգացման անոմալիան, որը ջրահարսի համախտանիշ է կոչվում, միայն ծննդատանն է հայտնաբերվել: Երեխան մահացել է լույս աշխարհ գալուց 4 ժամ անց:

Բժիշկ Սուդիփ Սահան՝ այն հիվանդանոցի բժիշկը, որտեղ գտնվել է ծննդկանը, նշում է, որ համախտանիշի պատճառ կարող էին լինել վատ սնունդը և մոր արյան սխալ շրջանառությունը:

Ջրահարսի համախտանիշը հանդիպում է հարյուր հազարից մեկ երեխայի դեպքում և սովորաբար հանգեցնում է մահվան մեկ օր անց երիկամների և միզապարկի թերզարգացածության պատճառով:

Картинки по запросу