«ՍԱՍ»-ի ձայնագրության բոլոր անձինք հարցաքննվել են, ինչպես նաև Արտակ Սարգսյանի եղբայրը. Գլխավոր դատախազ


15:40 , 9 դեկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

«Բավարար ապացույցներ չեն եղել, որևէ հանցավոր դրսևորումների մասին տեղեկություններ չեն պուրանակել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ «ՍԱՍ»-ի ձայնագրության, «Զիբլիքիսի»  կամ տնօրենների կողմից ձայներ հավաքագրելու դեպքով որևէ մեկը պատիժ չկրեց։

Գլխավոր դատախազի խոսքով՝ կոռուպցիայի նկատմամբ լինելու է աներկբա անհանդուրժողականություն:

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Իսկ թե քննության արդյունքներով ում պատասխանատվության ենթարկելու ինչ հիմքեր կհայտնաբերվեն, մենք այստեղ գտնվում ենք իրավական մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարթության մեջ, որը պարտավոր ենք ապահովել: Ձեր կողմից թվարկած և բազում այլ գործեր կարող են լինել, որոնցով որևէ մեկի արարքում հանցակազմի հատկանիշները չհիմնավորվեն»,- նշեց Դավթյանը։

Լրագրողների հարցին, թե  կարծում եք այդ գործերով քրեական տարրեր ի հայտ չեկա՞ն, նա  պատասխանեց. «Ոչ թե կարծում եմ, այլ գործով ձեռքբերված տվյալները միանգամայն դրա մասին են վկայում: Եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել, ուրիշ որևէ պատճառ այստեղ չի եղել»:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ