Վոլոչկովան հերքել է լուրերը, թե համաձայնել է նկարահանվել պոռնոյում


15:29 , 9 դեկտեմբեր, 2017

Վերջերս համացանցում հայտնվել էին Վոլոչկովային նման մի աղջկա ինտիմ լուսանկարները, ինչի պատճառով սկսվեց իսկական սկանդալ: Այնուհետև սեքս-մարզիչ Ալեքս Լեսլին սկսեց հայտարարել, որ բալետի պարուհին մի քանի անգամ հաճախել է իր պարապմունքներին, ինչպես նաև դեմ չի եղել «շողալ» պոռնոյում:

Այնուամենայնիվ, պարուհին վճռականորեն հերքում է այդ մեղադրանքները՝ ընդգծելով, որ հիշատակված մարդուն չի ճանաչում և առաջին անգամ նրա մասին լսել է միայն սկանդալային միջադեպից հետո:

Վոլոչկովայի կարծիքով՝ «սեքս-գուրուն» միտումնավոր է օգտագործում իր անունը, որպեսզի այդ կերպ համացանցում փառք ձեռք բերի և հասարակության ուշադրությունն իր կողմը գրավի: Հայտարարությունը, թե համաձայնել է նկարահանվել մեծահասակների համար պոռնոյում, զայրացրել է Վոլոչկովային, և պարուհին պատրաստ է նույնիսկ իր պատիվը պաշտպանել դատական կարգով: