Աղբյուր. Խաշմանյանը կարող է գլխավորել Կարագանդայի Շախտյորը


12:00 , 9 դեկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարող է աշխատանքի անցնել Կարագանդայի «Շախտյորում»,- հաղորդում է «СИА SPORTINFORM»-ը:

Ղազախական ակումբի ղեկավարությունը դիտարկում է մի քանի մասնագետներին հրավիրելու տարբերակ: Թեկնածուների թվում է Հայաստանի չեմպիոնին գլխավորող 50-ամյա մասնագետը:

Խաշմանյանը կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Արարատում», «Գանձասարում», «Կիլիկիայում» և «Բանանցում», ինչպես նաև մարզել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Նշենք, որ «Շախտյորի» գլխավոր մարզիչ Սաուլյուս Շիրմյալիսի պայմանագիրն ավարտվել է և նա հեռացել է թիմից: